Արտաքին 4 տարի առաջ - 15:57 10-04-2022

Զույգը շփոթել է ինքնաթիռը և Անգլիայի փոխարեն հայտնվել է Իսպանիայում

Բրիտանացի զույգը ցանկացել է Ֆրանսիայից տուն վերադառնալ, սակայն պատահաբար շփոթել է ինքնաթիռն ու հայտնվել Իսպանիայում, գրում է Mirror-ը։
Էլիզան և Ջեսին հանգստի համար Մարսել էին մեկնել Անգլիայից։ Զույգի խոսքով, հրաշալի հանգիստն անսպասելիորեն շարունակվել է անուշադրաբար սխալ ինքնաթիռ նստելու պատճառով։
Զբոսաշրջիկները տուն թռչելու փոխարեն վայրէջք են կատարել Մադրիդում։ Ջեսի խոսքով, օդ բարձրանալուց առաջ նրանք լսել են, որ թռչում են Իսպանիա, բայց այնքան հոգնած են եղել, որ կարծել են երազում են։
«Ճիշտ է, երբ մեր շուրջը սկսեցին իսպաներեն խոսել, մենք հարցրինք, թե ուր ենք թռչում։ Մեզ ասացին՝ Մադրիդ»,- հավելել է Էլիզան:
Բրիտանացիներին զարմացրել է այն, որ նախքան թռիչքը նրանց տոմսերը 3 անգամ ստուգել են, բայց ոչ ոք ոչինչ չի ասել։ Ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորներն իրենք են մեղավոր, քանի որ շփոթել են ելքերը։
«Յուրաքանչյուր ուղևոր պատասխանատվություն է կրում ճիշտ ինքնաթիռ նստելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ջեսին և Էլիզան, այնուամենայնիվ, նույն օրը բարեհաջող վերադարձել են տուն և այժմ դժվար թե երբևէ մոռանան այս ճանապարհորդությունը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է