Ներքին 4 տարի առաջ - 15:36 10-04-2022

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում այրվել է կապի սենյակը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 10-ին, ժամը 03:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի պահեստում կրակ է նկատվում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է կապի սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի