Արտաքին 4 տարի առաջ - 19:52 09-04-2022

11.4 միլիոն ուկրաինացի պատերազմի պատճառով լքել է տները

Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա. փետրվարի 24-ի ռուսական ներխուժումից մինչ օրս 4.4 միլիոն մարդ լքել է Ուկրաինան: Նոր տվյալները ներկայացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։

7.1 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն՝ նրանք մնացել են երկրում, բայց ստիպված են եղել լքել սեփական տները։
Ընդհանուր առմամբ, 11.4 միլիոն մարդ ստիպված է եղել փախչել անվտանգություն փնտրելու համար (փախել է արտերկիր կամ մնացել է Ուկրաինայում):

Ամեն երկրորդ տեղահանված ընտանիք երեխաներ ունի։

Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան (ավելի քան 2.6 մլն), Ռումինիա (ավելի քան 670 հազար) և Մոլդովա (ավելի քան 405 հազար)։ Փախստականներից շատերն էլ, ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի, գնացել են դեպի Արևմուտք:

Մինչ պատերազմն Ուկրաինայում ապրում էր ավելի քան 37 միլիոն մարդ (չհաշված բռնակցված Ղրիմը և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքները):

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է