Արտաքին 4 տարի առաջ - 21:58 08-04-2022

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ապրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, և համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև մինչև ապրիլ ամսվա վերջ համատեղ սահմանային հանձնաժողովի ձևավորման հարցում։

Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Թուրքիան աջակցում և ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի ապահովմանն ուղղված ջանքերին։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է