Արտաքին 4 տարի առաջ - 21:09 08-04-2022

Շտայնմայերը կոչ է արել դատի տալ Պուտինին և Լավրովին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար դրանցում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։

Ինչպես ասել է Շտայնմայերը der Spiegel-ին տված հարցազրույցում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պետք է պատասխան տան Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հանցագործություն կատարած բոլոր զինվորականները, նրանց հրաման տվողները, ինչպես նաև դրա համար քաղաքական պատասխանատվություն կրողները, այդ թվում՝ Լավրովն ու Պուտինը, պետք է պատժվեն։ Գերմանիայի նախագահն անդրադարձել է Բուչայում տեղի ունեցած ջարդերին՝ ասելով, որ այդ կադրերը «սարսափելի են և անտանելի»:

Հաագայի միջազգային քրեական դատարանն արդեն հետաքննում է ռազմական հանցագործությունները, որոնք, ինչպես պնդում է Ուկրաինան, կատարել են ռուս զինվորականները: Ռուսաստանը, սակայն, չի համագործակցում դատարանի հետ։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ բացառվում է Պուտինի՝ միջազգային դատական ատյանի առջև կանգնելու տարբերակը։

Շտայնմայերը նաև ասել է, որ չէր կարող պատկերացնել՝ ՌԴ նախագահն իր կայսերական խենթության մեջ լիակատար քաղաքական, տնտեսական և բարոյական կործանման վտանգի տակ կդնի իր երկիրը:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է