Արտաքին 4 տարի առաջ - 12:16 07-04-2022

«Պատժամիջոցները կզրոյացնեն ՌԴ տնտեսության 15 տարվա ձեռքբերումները». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ ունենալով Վաշինգտոնում, մեկնաբանել է Ուկրաինա զինված ներխուժման հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների նոր փաթեթը։
«Ընդամենը մեկ տարվա ընթացքում մեր պատժամիջոցները կզրոյացնեն այն ամենը, ինչին կարողացել է հասնել Ռուսաստանի տնտեսությունը վերջին 15 տարիների ընթացքում, քանի որ մենք Ռուսաստանին կտրել ենք տեխնոլոգիաներից, ինչպիսիք են նորագույն կիսահաղորդիչների, քվանտային տեխնոլոգիաների բաղադրիչների ներմուծումը, առցանց-գործարքների անվտանգ կոդավորումը, այն ամենից, ինչն անհրաժեշտ է XXI դարում մրցունակ լինելու համար: Մենք կարգելափակենք ՌԴ տնտեսության աճի հնարավորությունները դեռ երկար տարիներ»,- Բայդենի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ նախագահը խոսել է նաև ռուսական շուկան լքող մասնավոր կորպորացիաների մասին։
Բայդենը հայտարարել է նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ «Մենք ընդլայնում ենք ամբողջությամբ արգելափակված պետական ​​ընկերությունների ցանկը,- պարզաբանել է նա:- Դրանք եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող Ռուսաստանի կառավարությանը պատկանող ընկերություններն են, և Պուտինն օգտագործում է դրանց հիմնադրամներն իր համար և Ուկրաինայում պատերազմելու համար»: ԱՄՆ նախագահը նշել է նաև ռուսաստանցի խոշոր գործարարների նկատմամբ սահմանվող պատժամիջոցները։
Չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցային ցուցակ է հրապարակվել, որում ընդգրկված են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Սբերբանկը և Ալֆա-Բանկը և դրանց հետ կապված ընկերությունները:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է