Արտաքին 4 տարի առաջ - 18:29 06-04-2022

Բոգդանով, Գրեֆ, Շուլգին և Պուտինի դուստրեր. ԵՄ նոր պատժամիջոցների նախնական ցուցակը՝ ըստ FT-ի

Աշխարհի առաջատար գործարար Financial Times թերթը նոր պատժամիջոցների ցանկի մանրամասներն է ներկայացնում, որի նախնական տարբերակն այսօր քննարկում են ԵՄ 27 երկրների դեսպանները։ Առաջիկա պատժամիջոցների մասին կհայտարարվի շուտով։ Դրանք կառնչվեն ածխի, օղու ու խավիարի ներկրման և մոտ 20 միլիարդ եվրոյի այլ առևտրային սահմանափակումներին:

Բացի առևտրի և ֆինանսների սահմանափակումներից, ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել անձանց պատժամիջոցների ցուցակները, և ահա թե ում կարող ենք տեսնել այնտեղ, ըստ FT-ի:

Վլադիմիր Բոգդանով՝ «Սուրգուտնեֆտեգազ» ռուսական ամենաառեղծվածային նավթային ընկերության՝ խորհրդային ժամանակներից անփոփոխ գործադիր տնօրեն, որը տարիներ շարունակ նստել է արտարժույթի կանխիկ գումարի հսկայական կույտի վրա (մոտ 50 միլիարդ դոլար մեկ տարի առաջ) և այն ոչ մի տեղ չի ներդնում:

Եկատերինա Տիխոնովա և Մարիա Վորոնցովա. հայտնի են որպես Պուտինի դուստրեր։ Օլեգ Դերիպասկան կարող է հայտնվել ցուցակում ոչ թե ալյումինի, այլ զենքի մագնատի ամպլուայում: ԵՄ-ն նրան անվանում է ռուսական բանակին զենք մատակարարող մի քանի ձեռնարկությունների սեփականատեր։ Բորիս Ռոտենբերգ և նրա զարմիկ Իգոր Ռոտենբերգ: Բորիսի եղբայրը՝ Արկադի Ռոտենբերգը, վաղուց է պատժամիջոցների տակ՝ որպես Պուտինի ամենամերձ զինակից: Սաիդ Քերիմով՝ Սուլեյման Քերիմովի որդին, որը ներառված է նախնական պատժամիջոցային ցուցակում՝ որպես Ռուսաստանի ոսկու արդյունահանման խոշորագույն «Պոլյուս» ընկերության վերահսկիչ բաժնետեր:

«Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆ և Ozon-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շուլգին: 2020 թվականի նոյեմբերին իրենց բաժնետոմսերը Նյու Յորքի բորսայում դրած Գրեֆը և Շուլգինը եկել են Պուտինի մոտ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման օրը, ինչը համարվում է պատճառներից մեկը նրանց պատժամիջոցային ցուցակներում ընդգրկելու։ Այդ ժամանակ Պուտինը հավաքել է գործարարներին և ասել, որ հարձակվել է Ուկրաինայի վրա, քանի որ Արևմուտքը մերժել է աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու իր վերջնագիրը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է