Արտաքին 4 տարի առաջ - 21:23 05-04-2022

Ռուսաստանը նոր հարված է պատրաստում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինան օկուպացնելու իր ծրագրերից և վերախմբավորվելուց հետո իր հարվածները կկենտրոնացնի արևելքում և հարավում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք կանխատեսում ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռուսական զորքերը կփորձեն առաջխաղացում կատարել Ուկրաինայի արևելյան և հարավային մասերում, որպեսզի գրավեն ամբողջ Դոնբասը և ցամաքային միջանցք ստեղծեն դեպի օկուպացված Ղրիմ: Այսպիսով՝ պատերազմը թևակոխել է կրիտիկական փուլ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ Բուչայի ողբերգությունը դժվար թե ռազմական հանցագործությունների մեկ փաստ լինի:

«Երբ և եթե նրանք նահանջեն, իսկ ուկրաինական զորքերը վերադարձնեն տարածքը, վախենամ, որ նրանք այնտեղ կգտնեն զանգվածային գերեզմաններ, վայրագությունների և ռազմական հանցագործությունների նոր ապացույցներ»,- ասել է Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում։

Նա վերահաստատել է ՆԱՏՕ-ի խոստումը՝ շարունակել աջակցել Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր