Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:43 03-04-2022

Արցախում ստորագրահավաք են կազմակերպել ՌԴ-ին միանալու հարցով․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․
Ըստ հավաստի տեղեկությունների, Արցախում ոչ հրապարակային կերպով ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով։
Այս դավաճանությունը տեղի է ունենում պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ և, բնականաբար, Փաշինյանի վարչակազմի համաձայնությամբ։
Դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին և հորդորում ամեն գնով ու կերպով խափանել այս հակապետական ու հակահայ գործողությունը։
Զգուշացնում ենք նաև, որ դավաճանական ստորագրահավաքը կարող է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արցախաբնակ հայության ցեղասպանության և Արցախի վերջնական հայաթափման համար։
Արցախում բնակվող սիրելի հայրենակիցներ, մենք չենք հավատում, որ մի խումբ տականքներ կարող են մոլորեցնել ձեզ և մոռացության և ուրացման մատնել Հայաստանին վերամիանալու նպատակով 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը, հանուն դրա իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մարտիկների և պատերազմների անմեղ զոհերի արյունն ու հիշատակը, համայն հայության նվիրական իղձն ու տառապանքը։
Մենք հավատում ենք, որ ձեր մեջ չի մարել պայքարի ոգին և կորցրած Հայրենիքը վերադարձնելու սրբազան ձգտումը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի