Արտաքին 4 տարի առաջ - 23:19 01-04-2022

Թբիլիսիի ծայրամասում թալանել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղը

Թբիլիսիի Սամգորի թաղամասում անհայտ անձը թալանել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղը, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Նախնական տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ բանկ է ներխուժել դիմակավորված զինված տղամարդ։ Հարձակվողը դեպքի վայրից փախել է՝ վերցնելով գումարը։

Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության մեկնաբանությունում հարակից տների բնակիչներն ասում են, որ կրակոցների ձայն են լսել։ Կողոպուտի ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ներկայումս բանկի մոտ տեղակայված են իրավապահները։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, կատարվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր