Արտաքին 4 տարի առաջ - 22:42 31-03-2022

Ուկրաինական բոլոր ԱԷԿ-ները տեղափոխվել են Փարիզի կենտրոն

Ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան (WANO - World Association of Nuclear Operators) ուկրաինական բոլոր ատոմակայանների օպերատորին՝ միջուկային էներգիա արտադրող ազգային «Էներգաատոմին», Մոսկվայից տեղափոխել է Փարիզի կենտրոն։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնել է «Էներգաատոմը»։

«Այսօր WANO-ի կառավարիչների խորհուրդն իր նիստում աջակցեց «Էներգաատոմի» հայտին և որոշեց ընկերությունը, իր բոլոր կայանների և ատոմային էներգաբլոկների հետ միասին, տեղափոխել Ասոցիացիայի Փարիզի կենտրոն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ուկրաինական ատոմակայանները WANO-ի մոսկովյան կենտրոնի կազմի մեջ էին կազմակերպության հիմնադրումից՝ 1989 թվականից սկսած։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր