Արտաքին 4 տարի առաջ - 14:42 29-03-2022

Այժմ կարելի է կենտրոնանալ «Դոնբասի ազատագրման վրա». Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական «հատուկ ռազմական գործողության», ինչպես Ռուսաստանի իշխանություններն են անվանում փետրվարի 24-ին սկսված զինված ներխուժումը այդ երկիր, առաջին փուլի հիմնական խնդիրները «ընդհանուր առմամբ» լուծված են։

Այժմ, Շոյգուի խոսքով, ռուս զինվորականները կարող են կենտրոնանալ, ինչպես ինքն է արտահայտվել, Դոնբասի ազատագրման վրա։ Նա դա անվանել է գործողության հիմնական նպատակը՝ միաժամանակ հավելելով, որ այն կանցկացվի մինչև բոլոր նպատակներին հասնելը։

Նախարարի խոսքով, Ռուսաստանը 33 օրվա մարտերի ընթացքում ձեռք է բերել օդային գերակայություն՝ ոչնչացնելով ուկրաինական ինքնաթիռների մեծ մասը և ՀՕՊ բազմաթիվ միջոցներ։

Շոյգուն անդրադարձել է նաև բանակ գարնանային զորակոչի թեմային՝ նշելով, որ զորակոչիկներին «թեժ կետեր» չեն ուղարկելու։ Նրա խոսքով, այժմ ավելի քիչ թվով նորակոչիկներ են զորակոչվելու, քան նախորդ տարի։

Շոյգուն չի խոսել Ուկրաինայում պատերազմի ընթացքում ռուսական կորուստների մասին:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները