Արտաքին 4 տարի առաջ - 09:43 29-03-2022

Ուկրաինայում կամ ՌԴ-ում գործող ընկերություններին կառաջարկեն տեղափոխվել Վրաստան

Վրաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները աշխատում են տարբեր լոգիստիկ և տրանսպորտային ուղղություններով, որպեսզի միջազգային ընկերությունները Վրաստանը որպես հաբ (հանգույց) դիտարկեն իրենց գործառնությունների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։ «Օրինակ, բազմաթիվ միջազգային ընկերություններ գործել են Ուկրաինայի կամ Ռուսաստանի տարածքում և տեղակայված են այդ երկրներում, խոսքը բրիտանական, գերմանական և այլ ընկերությունների մասին է, ինտենսիվ աշխատանք է տարվում, որպեսզի նրանք իրենց գործառնությունները տեղափոխեն Վրաստան և Վրաստանն այդպիսով հնարավորություն ունենա զարգացնելու այս կամ այն ​​ոլորտը, որպեսզի նոր աշխատատեղեր բացվեն, իրավասությունների փոխանցում տեղի ունենա, որակավորման բարձրացում և այլն։ Ի վերջո, խթանվի տնտեսության զարգացումը: Մենք շատ կազմակերպված աշխատում ենք արտասահմանյան բիզնեսների և պետական ​​կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ»,- ասել է Դավիթաշվիլին։
Միևնույն ժամանակ, նախարարը բացառել է Ռուսաստանից Վրաստան «սև փողերի» ներթափանցումը: «Դա բացարձակապես անհնար է»,- ասել է Դավիթաշվիլին՝ պատասխանելով լրագրողների հարցին։ «Վրաստանը միջազգային հանրության արժանի անդամ է, որտեղ բացառված են նման տեսակի գործարքներն ու ռիսկերը»,- ասել է Դավիթաշվիլին։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը