Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:22 24-03-2022

Որն է պատճառը, որ Աշոցքի ճանապարհը փակ էր


Բավրայից մեր թղթակիցը հաղորդում է, որ մի կերպ հաջողվել է իրեն անցնել Աշոցքի ճանապարհը, որը 2 օր է՝ փակ էր։ Պատճառը ճանապարհի ձյունապատ լինելն է, որը մինչ այժմ էլ չի մաքրվել։

Տարածքում ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվում, մեր թղթակցին պարզաբանել են, որ ձյուն է գալիս, երբ ձյունը դադարի, նոր կմաքրեն, մինչդեռ մարդիկ օրերով սպասում են անցակետում, որպեսզի կարողանան գալ Հայաստան։ Անցակետում էլ սպասողների համար որևէ հարմարություն չի նախատեսվել, նույնիսկ տաք թեյ չեն առաջարկում։

Քաղաքացիներին նաև իրարամերժ պատասխաններ են տվել՝ մեկ ասել են, որ ճանապարհը բաց է, մեկ ասել են՝ փակ է։ Վրացական կողմում էլ բեռնատարների հսկայական շարասյուն է կանգնած, կիլոմետրանոց խցանումներ են։ Տարածքում նույնիսկ նորմալ ոստիկանական հսկողություն չկա, մեկ քաղաքացիական մեքենա է կանգնած՝ «Օփել» մակնիշի, որը փակել է ճանապարհը, անցնել ցանկացողներին էլ խորհուրդներ է տալիս։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն