Արտաքին 4 տարի առաջ - 10:16 23-03-2022

Հրթիռակոծություն Օդեսայի շրջանում, զոհեր չկան

Երեքշաբթի առավոտյան ռուսական կողմը գնդակոծել է Օդեսայի շրջանի բնակավայրերից մեկը, իր Telegram-ալիքում հայտնել է Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։
Միաժամանակ, Մարչենկոն չի հստակեցրել, թե որ բնակավայրն է հրթիռակոծվել՝ ասելով միայն, որ ռուսական ավիացիան հինգ հրթիռ է արձակել։
«Տուժածներ, բարեբախտաբար, չկան»,- ասել է նա։
Մարչենկոն նաև կոչ է արել չհավատալ սոցցանցերում տարածված տեղեկատվությանը, եթե դրանք վերցված չեն պաշտոնական աղբյուրներից, քանի որ ՌԴ իշխանությունները «բազմաթիվ կեղծիքներ են տարածում տեղեկատվական-հոգեբանական ճնշում գործադրելու համար»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի