Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:28 20-03-2022

Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ի կազմում, պատերազմ չէր լինի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ եթե Ուկրաինան անդամակցեր ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը երբեք չէր հարձակվի նրա վրա։
Զելենսկին ասել է, որ երախտապարտ է դաշինքին այն օգնության համար, որը նա ցուցաբերում է Ուկրաինային ռուսական ներխուժման սկզբից ի վեր, սակայն դա բավարար չէ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ընդունել Ուկրաինային, թեև բացահայտ չի խոստովանում դա, ինչը երկիմաստ և անընդունելի իրավիճակ է ստեղծում։
«Ես անձամբ խնդրեցի նրանց ուղղակիորեն ասել. մենք պատրաստ ենք ձեզ ընդունել ՆԱՏՕ-ի կազմում մեկ կամ երկու կամ հինգ տարի հետո, պարզապես ասեք դա ուղղակիորեն և հստակ: Կամ պարզապես ասեք՝ ոչ», - պատմել է Զելենսկին CNN-ին: «Եվ պատասխանը շատ պարզ էր․ «Դուք չեք միանա ՆԱՏՕ-ին, բայց հրապարակայնորեն [մենք կասենք, որ] ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի