Արտաքին 4 տարի առաջ - 09:27 19-03-2022

ՌԴ-ն նախատեսում է Հայաստանից ստորաբաժանումներ տեղափոխել Ուկրաինա. Ուկրաինայի ԳՇ

Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը նախատեսում է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանի 102-րդ ռուսական ռազմաբազայից որոշ ստորաբաժանումներ։ Այս մասին մարտի 18-ին՝ ժամը 18:00-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Նշվում է նաև, որ ռուս զինվորականների մի մասը հրաժարվում է կռվել Ուկրաինայի դեմ։ Մասնավորապես, Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համակցված բանակի 20-րդ մոտոհրաձգային դիվիզիայի մշտական ​​տեղակայման կետում մոտ 130 զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական ​​գործողություններին։

«Հակառակորդի անձնակազմը բարոյալքված է, հաճախակիացել են ինքնասպանության և ինքնախեղման դեպքերը։ Դրական արդյունքների բացակայության և հանձնարարված խնդիրները չկատարելու պատճառով նախատեսվում է պաշտոնից հեռացնել ՌԴ ԶՈՒ օդադեսանտային զորքերի 45-րդ առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գնդապետ Վադիմ Պանկովին։ Նա մեղադրվում է Գոստոմելի օդանավակայանում մարտական ​​առաջադրանքը չկատարելու մեջ»,- նշել են Գլխավոր շտաբից։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը