Ներքին 4 տարի առաջ - 13:20 15-03-2022

Արագածոտնում BMW-ն բախվել է արգելապատնեշին, կոտրել այն, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորակում

Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Դ. Պետրոսյանն ու ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարություն Պետրոսյանը և 50-ամյա Հովսեփ Պետրոսյանը օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ բոլոր վիրավորները ազգականներ են, ճանապարհն էլ եղել է անցանելի։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա