Ներքին 4 տարի առաջ - 19:48 10-03-2022

Նույնիսկ Ստյոպա Սաֆարյանն է ՊՆ-ին մեղադրել

Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ԱԳՆ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» խորագրով համահաժողով:

Համաժողովին մասնակցում էին ուսանողներ, տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, դասախոսներ: Ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Խոսքի ազատության պաաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և այլ մասնագետներ ու ոլորտի ներկայացուցիչներ:

Ստյոպա Սաֆարյանը խոսեց «արտակարգ իրավիճակներում ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորության մասին». «Համավարակի ու հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչքան բացթողումներ կան ապատեղեկատվության դեմ պայքարում, ընդ որում` պետական գերատեսչությունները առաջինն էին, որ չկարողացան համակարգված, օպերատիվ ու ճշգրիտ ինֆորմացիա տրամադրել հանրությանը: Հիմա էլ շատ խնդիրներ կան այս դաշտում, ամենակարևոր գերատեսչություններից մեկը` Պաշտպանության նախարարությունը, հաճախ չի արձագանքում շփոթության տեղիք տվող, կեղծ կամ մտահոգություններ առաջացնող ինֆորմացիաներին, ավելին` երբ լրագրողները ժամը 7-ից հետո զանգում են ՊՆ, նրանց պատասխանում են, որ աշխատանքային ժամն ավարտված է»,- ասաց Սաֆարյանը։ Նա թերևս տեղյակ չէր, որ պաշտպանության նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում առհասարակ չի պատասխանում ԶԼՄ-ների հարցերին, այդ գերատեսչությունը ճիշտ և ճիշտ Ստյոպա Սաֆարյանի նման լրատվամիջոցներին բաժանել է «սևերի ու սպիտակների» և միայն յուրայիններին է պատասխանում»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին