Արտաքին 4 տարի առաջ - 18:09 08-03-2022

Ես «սառել եմ» այդ հարցում. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «սառել է» ՆԱՏՕ-ի հարցում այն ​​բանից հետո, երբ Կիևը հասկացել է, որ դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Այս մասին նա ասել է ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին՝ պատերազմին վերջ տալու համար պատրա՞ստ է արդյոք Ուկրաինան ընդունել Ռուսաստանի պահանջները՝ փոխել Սահմանադրությունը և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, ճանաչել Ղրիմը որպես ռուսական, ճանաչել ԼԴԺՀ անկախությունը, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի»։

«Այդ հարցի մասին մենք վաղուց ենք խոսել: Մենք հասկացել ենք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային: Դաշինքը վախենում է հակասական հարցերից և Ռուսաստանի հետ առճակատումից: Մենք չենք լինի երկիր, որը ծնկաչոք ինչ-որ բան է խնդրում։ Եվ ես չեմ լինի այդպիսի նախագահ»,- հավելել է նախագահը։

Բացի դրանից, Զելենսկին հայտարարել է Ղրիմի և Դոնբասի ճակատագրի շուրջ երկխոսության հնարավորության մասին։

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Ես կարծում եմ, որ ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների վերաբերյալ հարցերը, բացի Ռուսաստանից՝ ոչ ոք չի ճանաչել, դրանք կեղծ հանրապետություններ են, մենք կարող ենք քննարկել և փոխզիջում գտնել, թե ինչպես են ապրելու այդ տարածքները։ Ինձ համար կարևորն այն է, թե ինչպես են այդ տարածքներում ապրելու մարդիկ, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի մաս: Ուկրաինայում ո՞վ կասի, որ ուզում է ընդունել նրանց: Հարցն ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը: Սա հերթական վերջնագիր է: Բայց մենք պատրաստ չենք վերջնագրեր ընդունելու: Այն, ինչ պետք է, դա այն է, որ Պուտինը սկսի խոսել, սկսի երկխոսությունը՝ առանց թթվածնի տեղեկատվական պղպջակի մեջ գտնվելու փոխարեն»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա