Արտաքին 4 տարի առաջ - 17:48 08-03-2022

ԵՄ-ն Լուկաշենկոյին անվանել է համաագրեսոր ՌԴ պատերազմում՝ ընդդեմ Ուկրաինայի

ԵՄ իշխանությունները Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը դիտարկում են որպես համաագրեսոր պատերազմում, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն արվել է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստի ընթացքում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։

«Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի լայնածավալ պատերազմը միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է ու խաթարում է եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատմական բանաձևը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միաձայն արտահայտվում է Ռուսաստանի զավթողական պատերազմի դեմ: Ռուսաստանը՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությամբ՝ որպես համաագրեսորի, կրում է մարդկային զոհերի, վիրավորների և ավերածությունների ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրամիությունը Ռուսաստանից նաև պահանջել է «անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները, դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի ողջ տարածքից և լիովին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և տարածքային ջրերում» և «դադարեցնել ապատեղեկատվության իր արշավը և կիբերհարձակումները»:

«Մենք նաև կրկնում ենք մեր կոչը Բելառուսին՝ չաջակցել ռուսական ագրեսիային և հետևել իր միջազգային պարտավորություններին։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի ջանքերը՝ պաշտպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և բնակչությանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա