Արտաքին 4 տարի առաջ - 16:56 07-03-2022

Օտարերկրացիների ուկրաինական լեգեոնն արդեն մարտի մեջ է. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայում պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչությանը կից ստեղծվել է «Միջազգային լեգեոնի» հատուկ ստորաբաժանում։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզության վարչության Telegram
ալիքը։

Հատուկ ստորաբաժանումն արդեն սկսել է մարտական ​​առաջադրանքներ կատարել ռուսական գործողություններին հակազդելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ, բրիգադային գեներալ Կիրիլ Բուդանովը նշել է, որ այժմ ցանկացած օգնություն ոսկու կշիռ ունի, և «Ուկրաինան բարձր է գնահատում բարեկամական և եղբայրական ուսը, որ դեմ է տրվում դժվարին պահին»։

«Ներկայիս պատերազմը մղվում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ամբողջ ազատ աշխարհի, մարդկության իրավական կառուցվածքի դեմ... Հանցագործ պուտինյան ռեժիմը որոշել է կրկնել Հիտլերի և Երրորդ Ռեյխի ճակատագիրը. նա դիմել է տոտալ զավթողական պատերազմի՝ խաղաղ բնակչության զանգվածային սպանություններով»,- նշել է Բուդանովը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա