Արտաքին 4 տարի առաջ - 12:35 07-03-2022

ՌԴ ՊՆ-ն կրկին հայտարարել է «մարդասիրական միջանցքներ» բացելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից, լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ է բացում Ուկրաինայի Կիև, Մարիուպոլ, Խարկով և Սում քաղաքներից։

Մարդասիրական միջանցքները բացվում են հաշվի առնելով «մարդասիրական աղետալի իրավիճակը» և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական խնդրանքը։

Հաղորդագրությունում նշվում է մարդասիրական միջանցքների երթուղիները: Ընդ որում, եթե Մարիուպոլի, Խարկովի և Սումի բնակիչները կարող են մեկնել ՌԴ կամ Ուկրաինայի արևմտյան հատված, որտեղ ռուսական զորքեր չկան, ապա Կիևից հնարավոր է մեկնել միայն Բելառուս՝ ռուսաստանցի զինվորականների վերահսկողության տակ գտնվող տարածքներով։

Ուկրաինական կողմից դեռևս մեկնաբանություն չկա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա