Արտաքին 4 տարի առաջ - 21:32 01-03-2022

Զելենսկին բանակցությունների համար հրադադար է պահանջում

Ռուսաստանի հետ բանակցությունների համար առաջին հերթին անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ, այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նախ՝ ամբողջական հրադադար է անհրաժեշտ, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջը»,- ասել է նա տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում Ուկրաինան տեսնել ՆԱՏՕ-ում, ապա իրենց անվտանգության երաշխիքներ են պետք։

«Եթե Ուկրաինան ընկնի, ռուսական զորքերը կհայտնվեն ՆԱՏՕ-ի սահմաններում»,- հայտարարել է նա։

Զելենսկու խոսքով, ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի մտցնել. «Բայդենն ինձ ասել է, որ դեռ ոչ թռիչքային գոտի ստեղծելու ժամանակը չէ»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին