Արտաքին 4 տարի առաջ - 14:51 26-02-2022

Այս պատերազմը երկարատև է լինելու. Մակրոն

Ուկրաինայում հակամարտությունը կձգվի, և Եվրոպան պետք է պատրաստվի երկարաժամկետ հետևանքներին։ Այս մասին փարիզյան «Պորտ դե Վերսալ» կենտրոնում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այս ճգնաժամը երկար է տևելու: Այս պատերազմը երկարատև է լինելու: Եվ բոլոր ճգնաժամերը՝ կապված դրա հետ, նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է նա։ Հանրապետության ղեկավարը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստացել է պետական աջակցություն։

Մակրոնը հայտարարել է, որ պատերազմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի ընտրությունն է, ուստի պետք է կիրառել պատժամիջոցներ և շարունակել պայքարը հանուն խաղաղության։

Ֆրանսիայի ղեկավարը ենթադրել է, որ հետևանքները կազդեն ապրանքների արտահանման վրա, և կտուժեն տնտեսության պարենային ու գյուղատնտեսության ոլորտները: Նրա խոսքով, հնարավոր է խնդիրներ ծագեն մետալուրգիական ոլորտում, և աճի էլեկտրաէներգիայի գինը։

Մակրոնը հաղորդել է, որ կառավարությունը մշակում է «դիմադրության ծրագիր» կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Իշխանությունները կձգտեն վերացնել գնաճի հետևանքները:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է