Արտաքին 4 տարի առաջ - 10:28 24-02-2022

Ռոսավիացիան փակել է Ռուսաստանի հարավի օդանավակայանները մինչև մարտի սկիզբ

«Ռոսավիացիան» հայտարարել է մինչև մարտի սկիզբ Ռուսաստանի հարավային օդանավակայանները փակելու մասին՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով։
Մինչև մարտի 2-ի առավոտ դադարեցվել է Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրելի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վոլգոգրադի օդանավակայանից բոլոր չվերթները չեղարկվել են։
Ինչպես հետևում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ցուցատախտակից, չեղարկվել է 47 չվերթ՝ հիմնականում հարավային և հարավ-արևմուտք ուղղությամբ։ Դրանց թվում են դեպի Անապա, Սոչի, Վորոնեժ, Վոլգոգրադ և Հուրգադա (Եգիպտոս) չվերթները, ևս ինը չվերթ հետաձգվել է։
Բացի այդ, «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից» չեղարկվել են համապատասխանաբար ինը և ութ չվերթ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը