Արտաքին 4 տարի առաջ - 14:17 23-02-2022

Ուկրաինայի ԱԳՆ-ն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս դուրս գալ Ռուսաստանից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ուկրաինացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ այն քաղաքացիներին, ովքեր արդեն գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, անհապաղ դուրս գալ ՌԴ-ից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդատվությունները կապված են ռուսական ագրեսիայի ուժեղացման հետ, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է հանգեցնել ՌԴ տարածքում հյուպատոսական օգնություն տրամադրելու հնարավորությունների էական սահմանափակմանը։

«Ընդգծում ենք, որ այդ խորհուրդների անտեսումը զգալիորեն կբարդացնի Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի քաղաքացիների պատշաճ պաշտպանության ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անհապաղ հյուպատոսական արձագանք պահանջող հանգամանքների առաջացման դեպքում Ուկրաինայի քաղաքացիները կարող են դիմել Ուկրաինայի դեսպանատուն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում և Նովոսիբիրսկում հյուպատոսություններ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը