Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:01 19-02-2022

Ուկրաինան հայտնել է Դոնբասում երկու զինվորի մահվան մասին

Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի օպերացիայի շտաբը հայտնել է, որ Դոնբասում ռուսամետ անջատողականների գնդակոծության հետևանքով զոհվել է երկու զինվոր, ևս չորսը վիրավորվել են։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ օրվա սկզբից արձանագրել են հրադադարի խախտման 70 դեպք՝ ի տարբերություն նախորդ օրվա 66 միջադեպի։ Միացյալ ուժերի շտաբի տվյալներով՝ կրակի տակ են հայտնվել Կիեւի կողմից վերահսկվող ավելի քան 30 բնակավայրեր։

Փետրվարի 19-ի ցերեկը Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորների և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ գնդակոծության են ենթարկվել Զինված ուժերի գործողությունների շրջանում։ Հրթիռակոծության հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ինքնահռչակ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ «հակառակորդը 39 անգամ կրակ է բացել ԴԺՀ-ի տարածքի վրա»։ Ավելի վաղ՝ փետրվարի 19-ին, ԴԺՀ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ուկրաինացի դիվերսանտները «մի շարք ահաբեկչություններ են իրականացրել տարածաշրջանում, որոնց հետևանքով կան վիրավորներ և զոհված քաղաքացիներ»։ Նա չի նշել մահացածների ստույգ թիվը։ Բասուրինն հայտնել է նաև, որ Վասիլևկա գյուղում մի խումբ լրագրողներ կրակի են ենթարկվել։ Անհայտ է, թե արդյոք միջադեպից որևէ մեկը տուժել է:

ԼԺՀ-ն փետրվարի 19-ի կեսօրին հայտնել է, որ օրվա սկզբից ուկրաինացի զինվորականները հրադադարը խախտել են 17 անգամ։ Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը