Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:54 19-02-2022

ԵՄ-ն կարծում է, որ Լավրովի ոչ բոլոր խոսքերն են համապատասխանում իրականությանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն։ Այսպիսով, եվրոպացի դիվանագետը մեկնաբանել է այն դեպքը, երբ Լավրովը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզեֆ Բորելը Մոսկվային խնդրել է «ընդհանրապես Աֆրիկայում չաշխատել»։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել այն ամենը, ինչ ասել է Լավրովը, քանի որ նրա ոչ բոլոր խոսքերը իրականության հետ կապ ունեն։ Դիվանագիտության մեջ կա ոսկե կանոն՝ երբեք չմեջբերել գործընկերների ենթադրյալ խոսքերը։ Պարզապես այն պատճառով, որ նորմալ դիվանագետը բանավեճ չի կազմակերպի «դու այսպես ասացիր, ոչ այնպես» ոճով»,- ասել է նա:

Նրա խոսքով, Եվրամիությունը ոչ մեկին չի ասում, թե ինչ անել։ «Եթե Ռուսաստանը ցանկանում է գնալ Աֆրիկա, ապա մենք դա խոչընդոտելու պատճառ չունենք»,- ասել է Ստանոն։

Լավրովի հայտարարությունը, ինչի մասին խոսում է Ստանոն, նախարարի կողմից արվել է անցյալ տարվա սեպտեմբերին: «Ինչպես ինձ ասաց Ժոզեֆ Բորելը՝ դուք ավելի լավ է՝ ընդհանրապես Աֆրիկայում մի աշխատեք, որովհետև Աֆրիկան մեր տեղն է: Ահա, ուղիղ այդպես էլ ասաց»,- ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի