Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:47 19-02-2022

ԴԺՀ-ն հրապարակել է Դոնբասում ուկրաինական զորքերի հարձակման պլանը

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) հրապարակել է ուկրաինական հարձակողական գործողության սխեման։ Այն կազմվել է ըստ Դոնեցկի հետախուզության ձեռք բերած տվյալների:

Ինչպես հաղորդել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, գործողության համար Կիևից պահանջվել է 5 օր։ Գործողության նպատակը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռուսալեզու բնակչությանը Ռուսաստան «սեղմելն» է։ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են նաև վերահսկողություն ստանալ նրանց ամբողջ տարածքի վրա։

Ուկրաինայի ուժայինների հարձակումը ծրագրված է երեք ուղղություններով, հայտնել են ԴԺՀ-ում։ Հիմնական հարվածը կհասցվի Կրամատորսկին՝ Դեբալցևո: Նաև, ըստ ծրագրի, երեք օրում պետք է լինի ելք դեպի Ալչևսկ և Ենակիևո։ Հետո երկու օրից՝ ռուսական սահման։

Ուկրաինայի զինված ուժերը նաև Շիրոկինոյից հարձակվելու են մերձազովյան ուղղությամբ։ Ծովային դեսանտը կգա Նովոազովսկից, որպեսզի երկու օրից հասնի Իլովայսկ և Ուլյանովսկ։ Այնուհետեւ նրանք կշարժվեն մինչև ռուսական սահման։

ԴԺՀ-ի հետախուզությունը նաև իմացել է, որ նշանակված օրը նախատեսվում է հասցնել հրետանու, ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչուների զանգվածային հարված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին: Իսկ Կիևի ուժայինները մտադիր են արգելափակել Դոնեցկը, Գորլովկան, Լուգանսկը և Ալչևսկը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը