Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:07 19-02-2022

Զելենսկին Ջոնսոնից, Շոլցից և Հարիսից ռազմական ու ֆինանսական օգնություն կխնդրի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխեն կատարած այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ և նրանցից ռազմական ու ֆինանսական աջակցություն խնդրել, հաղորդում է Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը Telegram-ում։

Զելենսկին կմասնակցի անվտանգության համաժողովին, ապա կվերադառնա Կիև։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի, Զելենսկին «կոնկրետ պայմանավորվածություններ է ակնկալում «կայունությունն ամրապնդելու նպատակով» Ուկրաինային լրացուցիչ աջակցություն տրամադրելու հարցում։

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը նաև հաղորդել է, որ երկրի արևելքում իրավիճակը լիովին վերահսկվում է անվտանգության և պաշտպանության ուժերի կողմից, «տեղի է ունենում հետախուզական տվյալների մշտական ​​վերլուծություն և գործընկերների հետ տեղեկատվության փոխանակում»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը