Արտաքին 4 տարի առաջ - 22:02 17-02-2022

Ուկրաինան մեղադրել է ԼԺՀ-ին՝ մանկապարտեզի գնդակոծման մեջ


Միացյալ ուժերի շտաբը մեղադրել է ինքնահռչակ ԼԺՀ-ի զինված ջոկատներին Լուգանսկայա ստանիցայի մանկապարտեզը գնդակոծելու մեջ։ Հետաքրքիր է, որ ավելի վաղ ԼԺՀ-ի սոցիալական ցանցերում հաղորդվում էր նաև Նովայա Կոնդրաշովկայի մանկապարտեզի վրա հարված հասցնելու մասին և դրա համար մեղադրում էին ուկրաինացի զինվորականներին։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ մանկապարտեզը գտնվում է Կիևի կողմից վերահսկվող տարածքում։
Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ ծանր հրետանային ռմբակոծությունը սկսվել է առավոտյան ժամը 9։00-ին։ Արկերից մեկը ճեղքել է մանկապարտեզի պատը, որում այդ պահին եղել են երեխաներ և չափահաս աշխատակիցներ։ Երեխաներից ոչ ոք չի տուժել։ Սակայն երեք աշխատակիցներ սալջարդ են ստացել:
Վնասվել է նաև բնակավայրի կոմունալ ենթակառուցվածքը․ Ստանիցիա Լուգանսկայի կեսը մնացել է առանց հոսանքի։
Ավելի ուշ ԼԺՀ-ում մանկապարտեզի գնդակոծությունն անվանել են բեմականացում, նշելով, որ շենքի պատը ճեղքվել է, սակայն պատուհանները մնացել են անվնաս։ «Ով երբևէ տեսել է իրական գնդակոծությունից շենքերի կրած վնասները, կասի, որ դա կեղծիք է», - հայտարարել են ԼԺՀ ժողովրդական միլիցիայում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում