Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:11 16-02-2022

Ուկրաինացի խորհրդականը խոստացել է Պուտինին մի շիշ կոնյակ ուղարկել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի անկախ խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ մի շիշ կոնյակ կուղարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանը ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։ Այս մասին նա խոսել է YouTube-ի իր ալիքում։

«Չեմ ուզում բարձրաձայն ասել, որովհետև նրանք կարող են փոխել իրենց կարծիքը, բայց ես մատներս խաչած եմ պահում և անձամբ Պուտինին կուղարկեմ մի շիշ կոնյակ, եթե նա ճանաչի: Որովհետև սա ամենալավ ելքն է Ուկրաինայի համար, ամենալավը։ Մենք դեն ենք նետում մինսկյան համաձայնագրերի օղակը, որոնք անհնար է իրականացնել»,- ասել է Արեստովիչը։

Նա ասել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի Դոնբասի հանրապետությունները, պատերազմ կարող է սկսվել, քանի որ հանրապետությունների ծրագրային փաստաթղթերում ասվում է, որ իրենց տարածքը ներառում է Լուգանսկի և Դոնեցկի ողջ շրջանները։ Այդ ժամանակ, ըստ նրա, Ուկրաինան կկարողանա կանխել վտանգը։

Արեստովիչը նաև հավելել է, որ ականապատ ճակատով գրոհելը ինքնասպանություն է ինչպես հանրապետությունների, այնպես էլ կանոնավոր ռուսական բանակի համար։

«Եվ այս գինը պետք է վճարվի, բայց մենք ընդմիշտ մի կողմ ենք նետում Մինսկի օղակը», - ասել է նա։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը կլինի Մինսկի համաձայնագրերի խախտում, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը ի գիտություն է ընդունել Պետդումայի պատգամավորների կոչը՝ ճանաչելու ինքնահռչակ հանրապետությունները։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը