Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:12 16-02-2022

Թաիլանդն անվանափոխում է Բանգկոկը

Թաիլանդի թագավորական գիտական խորհուրդը հայտարարել է երկրի մայրաքաղաքի պաշտոնական արտասահմանյան անվանումը Բանգկոկից Կրունգ Թհեփ Մահա Նակհոն փոխելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։

Երկրների, տարածքների, վարչական գոտիների և մայրաքաղաքների անունները փոխելու նախագիծը, «որպեսզի դրանք համապատասխանեն ընթացիկ իրավիճակին», նախօրեին հավանության է արժանացել երկրի նախարարների կաբինետի կողմից։ Բանգկոկի նոր անվանումը կընդունվի հատուկ կոմիտեի ստուգումից հետո։

Ընդգծվում է, որ կարող են օգտագործվել երկու անվանումներն էլ՝ և՛ Բանգկոկը, և՛ Կրունգ Թհեփ Մահա Նակհոն, բայց եթե վերջինս դառնա պաշտոնական արտասահմանյան անվանում, ապա Բանգկոկը կդրվի փակագծերում։

Կրունգ Թհեփ Մահա Նակհոն մայրաքաղաքի անվանումն է թայերենով։ Բանգկոկը պատմականորեն եղել է անգլիական անվանում և ստացել է պաշտոնական կարգավիճակ 2001 թվականին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը