Արտաքին 4 տարի առաջ - 17:27 15-02-2022

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Ղրիմում

Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմը և ռուս զինվորականները զորավարժություններ են անցկացնում բռնակցված Ղրիմի համար պատերազմի դեպքում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունը և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։


Սևծովյան նավատորմի նավային ուժերի, ծովային ավիացիայի և առափնյա զորքերի զորավարժություններն անցկացվում են ռազմածովային նավատորմի պլանավորված խոշոր ռազմածովային զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում, իսկ հրետանային կրակահերթն իրականացվում է հրթիռային զորքերի և Հարավային ռազմական օկրուգի բանակային կորպուսի հրետանային ստորաբաժանումների պլանային դաշտային ելքի շրջանակներում։

Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան «հնարավոր ռազմական սպառնալիքներից Ղրիմի թերակղզու, Սևծովյան նավատորմի ուժերի բազաների տեղակայման և ծովային տնտեսական գործունեության տարածքների պաշտպանության զորավարժությունների ընթացքում» մշակել է պայմանական հակառակորդի նավերի դեսանտային ջոկատի որոնում և ոչնչացում:

Պայմանական թշնամու նավերի դեսանտային ջոկատը նմանակել է Սևծովյան նավատորմի խոշոր դեսանտային և հրթիռային նավերին։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը