Ներքին 4 տարի առաջ - 17:55 13-02-2022

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ողջունել եւ ընդունել է դեսպան Կարին Ռաննուն։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին»,- հայտնում է Աթենքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը և հավելում, որ 2016-2021 թվականներին Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր: Այդ ընթացքում հայ–էստոնական երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացել են, խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ է եղել, Էստոնիայում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, իսկ մշակութային փոխգործակցությունը եղել է շարունակական։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ