Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:02 03-02-2022

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի ալիքը մեկ շաբաթվա ընթացքում կրկին կաճի

Հայաստանում կորոնավիրուսի համավարակը շարունակում է ծավալվել, ինչը Կառավարության համար ամենևին էլ անսպասելի չէր: Կառավարության փետրվարի 3-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարակման օրական դեպքերի թվերը շարունակական աճում են, այսօր, մասնավորապես, վարակի 4388 նոր դեպք է արձանագրվել: Այս պահի դրությամբ կա 1543 հոսպիտալացված քաղաքացի, որոնցից 256-ը կամ 16.6 տոկոսն է պատվաստված: Այսինքն` ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը գործընթացների վրա»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի ալիքը մեկ շաբաթվա ընթացքում կրկին կաճի:

«Ունենք որոշակի ալգոռիթմներ, սակայն հույս կա, որ թվերը մեր կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի: Մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պատշաճ ձևով դիմակայենք ալիքին»,- ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հավելեց, որ օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, իսկ առողջապահական համակարգն, ըստ նախագծված պլանի, անցնում է հոսպիտալային մահճակալների ծավալմանը:

«Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության շրջանում վարակի կանխարգելումը, և բժշկական օգնություն տրամադրումը», - նշեց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է, իսկ հիվանդացածների պատվաստումը հետաձգվում է, քանի որ երեք ամիս պետք է անցնի հիվանդալու պահից:

«Այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 18 տարին լրացած քաղաքացիների 46,3 տոկոսը, իսկ ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 37 տոկոսը»,- ասաց Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանը պատվաստման տոկոսը շատ ցածր է համարում՝ նշելով, որ պետք է միջոցներ գործադրվեն, որ պատվաստման թիվն աճի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է