Արտաքին 4 տարի առաջ - 11:20 03-02-2022

Իսրայելն օգնություն է առաջարկել լիբանանյան բանակին

Իսրայելը լիբանանյան բանակին անհրաժեշտ օգնություն է առաջարկել երկրում տիրող սուր տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն էլ ավելի է ուժեղացնում «Հեզբոլլահին»։

Վերջին շրջանում ճգնաժամի ֆոնին բանակը լքել է 5000 զինծառայող, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Իսրայելին կարող է անհանգստացնել նաև «Հեզբոլլահի» հետ Լիբանանի փոխգործողությունը: Անցած տարվա սեպտեմբերին իրանական դիզվառելիքով բեռնատարները Սիրիայից մտել են Լիբանան։ Առաքումը կազմակերպվել էր «Հեզբոլլահի» կողմից՝ ճգնաժամից տուժած Լիբանանում վառելիքի խիստ պակասը մեղմելու նպատակով:

Առաքումը խախտում էր ԱՄՆ պատժամիջոցները, որոնք Թեհրանի նկատմամբ սահմանվել էին Իրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի ​​դուրս գալուց հետո:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
19:40 Արենիի մոտակայքում փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից