Արտաքին 4 տարի առաջ - 18:51 02-02-2022

Պուտինը կոչ է արել ամրապնդել «ռուսական աշխարհը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի առջև ծառացած խնդիրներից մեկը «ռուսական աշխարհի» զարգացումն ու ամրապնդումն է։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բազմակրոնադավան և բազմազգ երկիր է, իսկ «ռուսական աշխարհը» բազմադեմ է և հսկայական։

«Մենք չենք այն ստեղծել: Մեր առաքելությունն է այն ամրապնդել, զարգացնել և գրավիչ դարձնել»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում պետական ​​մրցանակների հանձնման արարողությանը: