Արտաքին 4 տարի առաջ - 12:26 29-01-2022

ԱՄՆ-ում կամուրջը փլուզվել է Բայդենի ժամանումից ժամեր առաջ

ԱՄՆ Փիթսբուրգ քաղաքում կամուրջը փլուզվել է գազատարի վրա: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի ներկայացուցիչների բնակավայր այցելությունից մի քանի ժամ առաջ։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է հանրային անվտանգության ծառայության Twitter-ի էջում։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, շտապօգնությունը և ոստիկանները։ Գազի հոտ է տարածվում, փորձագետները ենթադրում են, որ գազատարը վնասվել է։

Բայդենը պատրաստվում էր այցելել Փիթսբուրգի Mill 19 գիտահետազոտական ​​կենտրոն: Նախագահին անմիջապես տեղեկացրել են վթարի մասին, այցը հետաձգվել է։

Ամենից շատ դիտված