Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:39 27-01-2022

Նազարբաևի եղբայրը զրկել է կնոջն իր ազգանունից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբայրը՝ Բոլատը, դատարանի միջոցով զրկել է կնոջը՝ Գյուլնուրին, իր ազգանունից։ Դատարանի համապատասխան որոշումը հրապարակել է Ratel.kz պորտալը։

Բոլատ Նազարբաևը հայց է ներկայացրել և պահանջել չեղարկել կնոջ ազգանվան փոփոխության արձանագրությունը, ինչպես նաև անվավեր ճանաչել նրա փաստաթղթերը։ Գործով որոշումը կայացվել է սեպտեմբերի 28-ին, սակայն հանրությունը միայն այժմ է տեղեկացել դրա մասին։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Բոլատ Նազարբաևի և Գյուլնուրա Դույսեբաևայի միջև 2009 թվականին կնքված ամուսնությունը ավելի վաղ անվավեր է ճանաչվել։

«Հայցվորն այս հայցով դիմել է դատարան՝ պատճառաբանելով, որ իր և պատասխանողի միջև ամուսնությունն անվավեր է ճանաչվել, հետևաբար անօրինական է համարում պատասխանողի կողմից իր ազգանունը կրելը»,- ասվում է փաստաթղթում։

Գյուլնուրը նիստին չէր ներկայացել։ Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել Նազարբաևի հայցը և անվավեր ճանաչել կնոջ փաստաթղթերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է