Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:36 25-01-2022

Դանիայի իշխանությունները նախատեսում են հունվարի 31-ից հանել կորոնավիուսային բոլոր սահմանափակումները

Հունվարի 31-ից Դանիայի կառավարությունը կհանի երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի հետ կապված գործող բոլոր սահմանափակումները: Այս մասին գրում է Jyllands-Posten թերթը։

Ըստ աղբյուրների՝ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը համապատասխան որոշումը կհայտարարի չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։ Դանիայի կառավարության ղեկավարը նաև կհայտարարի, որ փետրվարի 5-ից COVID-19-ը կհանվի հանրության համար խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկից։

Չնայած վարակման բարձր ցուցանիշներին՝ հունվարի 16-ից Դանիայում կվերաբացվեն կինոթատրոնները, թանգարաններն ու թատրոնները։ COVID անձնագրով և պաշտպանիչ դիմակով սահմանափակ թվով երկրպագուների թույլատրվում է մասնակցել միջոցառումներին։

Դանիայում պատվաստանյութի երկու չափաբաժինով պատվաստված է երկրի բնակիչների 80,5%-ը։ 59,5%-ն արդեն ստացել է խթանող դոզան:

Ավելի վաղ Դանիայում հայտարարել էին, որ Omicron շտամով վարակվելիս կորոնավիրուսի ընթացքի առանձնահատկությունները հուշում են, որ այս շտամից վարակման ալիքը կարող է վերջինը լինել համաճարակի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է