Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 25-01-2022

Ստամբուլի օդանավակայանում ռուսները բողոքի ակցիա են կազմակերպել

Ձյան տեղումների պատճառով չվերթների չեղարկումից դժգոհ ուղևորները Ստամբուլի միջազգային օդանավակայանում (IST) բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք պահանջել են իրենց տրամադրել հյուրանոցային համարներ։

Ինչպես հաղորդում է «Լենտա դնյա»-ի Telegram-ալիքը, ռուսները բազմությամբ քայլում են օդանավակայանով և վանկարկում կարգախոսներ: Օրինակ՝ «Մեզ հյուրանոց է պետք»։

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից, Թուրքիայում է այժմ գտնվում երկրի 10-12 հազար քաղաքացի։ Այդ թվում՝ մոտ երկու հազար կազմակերպված զբոսաշրջիկներ կարող էին արգելափակվել Ստամբուլի օդանավակայանում։

ReadovkaNews-ի տվյալներով՝ զբոսաշրջիկները երթ են կազմակերպել ու բացականչել սպառնալից կարգախոսներ։ Նրանք արդեն երկրորդ օրն է՝ չեն կարողանում թռչել տուն։ Turkish Airlines-ի ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր թռիչքները կդադարեցվեն մինչև հունվարի 26-ը ժամը 00.00-ն։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել