Արտաքին 4 տարի առաջ - 14:44 24-01-2022

Բուքինգհեմյան պալատի նախկին սպասուհին՝ արքայազն Էնդրյուի տարօրինակ հակումների մասին

Բուքինգհեմյան պալատի նախկին սպասուհի Շառլոտ Բիգսը, որն այնտեղ աշխատել է 1990-ական թվականներին, պատմել է թագուհի Եղիսաբեթ II-ի երկրորդ որդու՝ արքայազն Էնդրյուի տարօրինակ հակումների մասին։ Այս մասին գրում է The Sun-ը։

Բիգսի խոսքով, արքայազնի, որն այդ ժամանակ եղել է մոտ 30 տարեկան, ննջասենյակում կար ավելի քան 70 փափուկ արջուկներից կազմված հավաքածու ամբողջ աշխարհից: Ոմանց հագին նավաստիների կոստյումներ էին։ Արքայազնի արթնանալուց հետո սպասուհուց պահանջվում էր արջերը դասավորել հատուկ սխեմային խիստ համապատասխան։

Բիգսն ընդգծել է, որ բոլոր խաղալիքները պետք էր դասավորել ճիշտ հերթականությամբ, նրան հատուկ սովորեցրել էին դա անել: Աշխատանքի ընդունվելիս մի ամբողջ օր հատկացվել է արջերի ճիշտ դասավորության հրահանգներին։ Հետագայում այս պարապմունքի վրա նա ամեն օր ծախսել է մեկ ժամից ոչ պակաս։ Մի մասը դասավորված էր մահճակալի վրա՝ ըստ հասակի, մի մասը տեղ էր զբաղեցնում բուխարիի դարակի վրա, իսկ արքայազնի սիրելի խաղալիքները՝ հատուկ գահերի վրա՝ պատրաստված կարմիր փայտից։

«Դա շատ տարօրինակ հակում է մեծահասակ մարդու համար»,- նշել է Բիգսը:

Նա նաև պատմել է, որ արքայազն Էնդրյուն հաճախ էր ձայնը բարձրացնում ծառաների վրա և անգամ մի աննշան սխալի համար կարող էր իրեն հասցնել այնպիսի վիճակի, որ ինքն արտասվեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ