Արտաքին 4 տարի առաջ - 14:18 24-01-2022

Մահացել է ֆրանսիացի մոդելավորող Թյերի Մյուգլերը

Կյանքից հեռացել է ֆրանսիացի մոդելավորող Թյերի Մյուգլերը, նա 73 տարեկան էր։ Մյուգլերը մահացել է հունվարի 23-ի երեկոյան, հաղորդել են Մյուգլերի մտերիմները նրա ֆեյսբուքյան էջում։ Մահը վրա է հասել բնական պատճառներով։

Մյուգլերը եղել է նաև լուսանկարիչ և Mugler նորաձևության տան հիմնադիրը։

Մոդելավորողը ծնվել է Ստրասբուրգում 1948 թվականի դեկտեմբերին։ 20 տարեկանում նա տեղափոխվել է Փարիզ, 1973-ին հիմնել իր «Cafe de Paris» լեյբլը, իսկ այնուհետև՝ Thierry Mugler նորաձևության տունը։

Դիզայները հայտնի է դարձել 1980-ականներին: 1992 թվականին նա հիմնել է օծանելիքի ապրանքանիշ։ 2002 թվականին լքել է Նորաձևության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը, բայց շարունակել հագուստ կարել և կազմակերպել նորաձևության ցուցադրություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ