Արտաքին 4 տարի առաջ - 11:14 24-01-2022

Մեքսիկացի լրագրողը սպանվել է նախկին նահանգապետի դեմ դատը շահելուց հետո

Մեքսիկացի լրագրող Լուրդես Մալդոնադոն, որը հայտնել էր, որ շահել է Ստորին Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետի դեմ դատը, սպանվել է Տիխուանա քաղաքի իր տան մոտ, հայտնում է Sol de Tijuana-ի տեղական հպարբերականը։

Նախնական տեղեկություններով, երբ լրագրողը մեքենայով մոտեցել է իր տանը, նրա վրա զինված հարձակում է կատարվել։ Մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ կնոջ գլխին կրակել են։

Պարբերականի համաձայն՝ Մալդոնադոն անցյալ շաբաթ պատմել էր, որ 9 տարվա դատավարությունից հետո շահել է աշխատանքային դատն ընդդեմ Ստորին Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Հայմե Բոնիլա Վալդեսի, որի ընկերությունում աշխատել էր։ Նա նաև դատական ​​հայց էր ներկայացրել նահանգի նախկին գլխավոր դատախազ, Վալդեսի փաստաբան Գիլերմո Ռուիս Էրնանդեսի դեմ՝ իշխանության չարաշահման և այլ հանցագործությունների համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ