Արտաքին 4 տարի առաջ - 09:58 24-01-2022

Բերլուսկոնին կրկին հիվանդանոց է տեղափոխվել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոց։ Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, քաղաքական գործիչը ընթացիկ հետազոտություն է անցնում։

Դրանից մեկ օր առաջ 85-ամյա Բերլուսկոնին հանել էր իր թեկնածությունը նախագահական քարոզարշավի շրջանակներում։ Նա նաև անձամբ չի մասնակցել աջ կենտրոնամետ կոալիցիայի դաշնակիցների հետ տեսակոնֆերանսին, որի ժամանակ հրապարակվել է իր որոշումը։

Որոշ դիտորդների կարծիքով՝ նախկին վարչապետի ընտրապայքարից դուրս գալու պատճառը առողջական վիճակն է եղել։

Երկրի նախագահի թեկնածության քվեարկությունը կսկսվի հունվարի 24-ին՝ Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում։

Անցյալ տարվա սեպտեմբերին Բերլուսկոնիի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին ախտորոշվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ