Արտաքին 4 տարի առաջ - 16:12 22-01-2022

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կողմերը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում հետագա փոխգործակցությունը։

Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործումը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցով։ Նշվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը, որի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Պուտինը նաև զրուցակցին նրա իսկ խնդրանքով պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին ՌԴ անվտանգության երաշխիքների հարցով, հաղորդվում է Կրեմլի կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի