Արտաքին 4 տարի առաջ - 15:48 22-01-2022

Լավրովը զվարճացրել է Շվեյցարիայի նախագահին՝ կատակելով լրագրողների հետ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսի հետ հանդիպմանը կատակով քննադատել է լրագրողներին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում։

Պատճառն այն է, որ նրանք չեն հասցրել նկարահանել Լավրովի ձեռքսեղմումը Կասիսի հետ։ «Այստեղ մենք ձեզ չենք հարմարվում: Ձեր խնդիրն է այստեղ պահը որսալը»,- դիմել է նա ԶԼՄ աշխատակիցներին։ Միաժամանակ նախարարը ժպտալով հավելել է, որ «եթե չի ստացվել, ուրեմն չի ստացվել»։

Այդ նկատառումը զվարճացրել է Շվեյցարիայի նախագահին։ Այնուամենայնիվ, չնայած իր խոսքերին, Լավրովը կրկին սեղմել է իր զրուցակցի ձեռքը։

Հանդիպումը կայացել է հունվարի 21-ին։ Մինչ այդ, նույն օրը, այնտեղ կայացել է Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ