Արտաքին 4 տարի առաջ - 15:29 22-01-2022

Վրաստանում գիշերը տեղի է ունեցել միանգամից երեք երկրաշարժ

Վրաստանում նախորդ գիշերը տեղի են ունեցել միանգամից մի քանի երկրաշարժեր։ Այս մասին հաղորդում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ստորերկրյա ցնցումները նախ գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 02:28-ին՝ Դմանիսի շրջանային կենտրոնից 25 կիլոմետր դեպի արևմուտք, Սամեբա գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։

Այնուհետև հաջորդել է մեկ հետցնցում՝ 11 րոպե տարբերությամբ։ Դրա ուժգնությունը կազմել է 3 բալ։

Այդ նույն գոտում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել այսօր առավոտյան ժամը 04:46-ին։ Այս անգամ դրա հիպոկենտրոնը գտնվել է ընդամենը երկու կիլոմետր խորության վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ